-
19.04.2018|
14:12
Հայաստանի PEN կենտրոնը վերաբացման առիթով հրավիրում է հետաքրքրվողներին մասնակցելու ընդունելության։ Ցանկացողները տեղում կարող են անդամակցության հայտ ներկայացնել, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները՝ PEN-ի առաքելության և գործունեության վերաբերյալ, ինչպես նաև տեղական կենտրոնին անդամակցելու կարգի վերաբերյալ։
-
19.04.2018|
14:11
Հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Երևանում կմեկնարկի Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը։ Այն այս տարի անցկացվում է թավջութակ մասնագիտությամբ։ Մրցույթի ժյուրին կազմված է աշխարհի հայտնի թավջութակահարներից։
-
19.04.2018|
13:48
Եղանակի տեսության վերջին կանխատեսումների համաձայն` ապրիլի 20-ին Հայաստան է ներթափանցելու սառը ցիկլոն, որի պատճառով ողջ օրվա ընթացքում սպասվում են առատ տեղումներ և քամիներ:
-
19.04.2018|
13:39
Արցախցի բանաստեղծուհու անդրանիկ ժողովածուի առանցքում սերն է ու պատերազմը: Լույս է տեսել Նանար Պողոսյանի «Սեր և պատերազմ» ժողովածուն, որում ընդգրկված են հայրենասիրական, սիրային, խոհական բանաստեղծություններ և ապրիլյան քառօրյա պատերազմն ու նրա հետևանքները պատկերող պոեմ:
-
18.04.2018|
22:09
Երեկոյան Հանրապետության հրապարակում հանրահավաքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև իրենց հասցեին հնչող մեղադրանքներին և դա հսկայական առավելություն համարեց:
-
18.04.2018|
14:16
Նկատի ունենալով, վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին դպրոցահասակ երեխաների և դեռահասների ներգրավման հրապարակային կոչերը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից:
-
18.04.2018|
12:47
Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը հյուրընկալել է մեր ժամանակների լեգենդար կոմպոզիտոր Գիա Կանչելիին։ Ապրիլի 17-ի երեկոյան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես է եկել Գիա Կանչելիին նվիրված համերգով։
-
18.04.2018|
12:46
Ապրիլի 17ից-21-ը, «Կոմիտաս միջազգային երաժշտական փառատոնիե շրջանակում, Հայաստան է ժամանում Ֆրանսիայի Բորդո քաղաքի «Ճամփորդող երգչախումբը» (Le Chœur Voyageur):
-
17.04.2018|
15:08
Ապրիլի 19-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա իտալացի երգչուհի ԲԱՐԲԱՐԱ ՖՐԻՏՈԼԻՆ (սոպրանո): Կհնչեն Բեթհովենի և Մալերի թիվ չորս սիմֆոնիաները: Սա Բարբարա Ֆրիտոլիի առաջին ելույթը չէ երևանյան բեմում:
-
17.04.2018|
14:49
Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի գալա համերգը համախմբել էր Հայաստանի և Մալթայի երաժիշտներին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ երեկ երեկոյան Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հանդես են եկել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարները՝ Ռեբեկա Հոլը (ֆլեյտա), Բրիթ Արենդը (տավիղ), Էթիեն Քաթաջարը (գալարափող), և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար Քարմինե Լաուրին (ջութակ)։